ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրել, ապա ջնջել է «Ցեղասպանություն» բառը
Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունն X-ի իր էջում խմբագրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում։ Այնուհետև տեղադրվել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» եզրույթը, իսկ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-23 թվականների հայ զոհերի հիշատակին։
«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,– նշվում է գրառման երկրորդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։

Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...