Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ հայկական շուկայում. ահազանգ

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը` Պանգասիուս տեսակի ձուկը կրկին հայտնվել է հայկական շուկայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը:


«Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկն է, որը բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում , որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով (գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն) , բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։


Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց, այդ թվում Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։


Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը, բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է»,-գրել է գյուղատնտեսը։