Հրապարակվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը
Վատիկանը հրապարակել է նախօրեին առավոտյան հոգին ավանդած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը:Այս մասին հայտնում է Vatican News-ը:
Նշվում է, որ իր մահից քիչ առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժքույր Մասիմիլիանո Ստրապետտիին հավատացյալներին ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար. «Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք»:
Խոսքը Զատիկի օրը Սուրբ Պետրոսի հրապարակով «պապպամոբիլ»-ով ճամփորդության մասին էր։ Չնայած իր տկարությանը, Ֆրանցիսկոսն ինքն է խնդրել, որ իրեն դուրս տանեն ժողովրդի մոտ։ Փողոց դուրս գալուց առաջ նա Ստրապետտիին հարցրել է. «Ինչ ես կարծում՝ կդիմանա՞մ»: Մի քանի րոպե անց նա արդեն ընթանում էր ամբոխի միջով և օրհնում նորածիններին։
Երկուշաբթի առավոտյան՝ իր մահից մոտ մեկ ժամ առաջ, Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վատացել է։ Նա ձեռքով հրաժեշտ է տվել Ստրապպետտիին, ընկավ մահաթմբիրի մեջ և առավոտյան ժամը 7:35-ին մահացել: Բժիշկները հաստատել են ուղեղի կաթվածի հետևանքով քահանայապետի մահը:
Նմանատիպ հոդվածներ
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...