Թրամփը երկարաձգել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մեկ տարով երկարաձգել արտակարգ դրությունը, որը ներառում է մի շարք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ասվում է ԱՄՆ Դաշնային ռեգիստրին ներկայացված Սպիտակ տան փաստաթղթում։
«Ես մեկ տարով երկարաձգում եմ 13660 գործադիր հրամանով սահմանված Ազգային արտակարգ դրության հայտարարումը»,- գրել է Թրամփը։
Այս ռեժիմը նախատեսում է մի շարք հակառուսական պատժամիջոցների երկարաձգում, որոնք սահմանվել են ԱՄՆ նախագահների հրամանագրերով 2014, 2018 և 2022 թվականներին։
Ուկրաինական իրադարձությունների հետ կապված արտակարգ դրության մասին հրամանը ԱՄՆ-ում մտցվել է դեռ 2014թ. Այնուհետև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 13660 գործադիր հրամանով, որը հրապարակվել է 2014 թվականի մարտի 6-ին, առաջարկվում էր սառեցնել «Ուկրաինայում իրավիճակի զարգացման մեջ ներգրավված մի շարք անձանց» ունեցվածքը։ Ի սկզբանե քննարկվել է նրանց մասին, ովքեր նպաստել են Ղրիմի միացմանը Ռուսաստանի Դաշնությանը։ Հետո արդեն Թրամփի առաջին նախագահության և Ջո Բայդենի նախագահության տարիներին այս ռեժիմի շրջանակներում նման պատժամիջոցների ցանկը մի քանի անգամ ընդլայնվեց։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...