Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովին Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է այսօր և արդեն հրապարակվել է։
Հիշեցնենք, որ Գնատովը եղել է «Արևելք» օպերատիվ հրամանատարության հրամանատարը, իսկ միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի հունիսի 24-ին։
Մեկ ամիս առաջ Զելենսկին հեռացրեց Գնատովին արևելյան ճակատից, բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս մղեցին Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի Վելիկա Նովոսիլկայից: Դրանից հետո Գնատովին ուղարկեցին շտաբի և ռազմաճակատի համակարգումը բարելավելու, սակայն իրավիճակը չբարելավվեց։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...