ՀՀԿ-ն Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում. Մամիջանյան
Գործադիր իշխանության ներկայացուցիչները, թե՛ տիկին Արփինե Սարգսյանը և թե՛ տիկին Սրբուհի Գալյանը իմ հարցերի մեծ մասին չեն պատասխանել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Տիկին Գալյանը չպատասխանեց իմ նշած խնդիրներին՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, Արմեն Աշոտյանից, Մլյանից, քաղաքապետներից, Նարեկ Սամսոնյանից, Վազգեն Սահաթելյանից, Էդգար Ղազարյանից և մնացածից, իսկ տիկին Սարգսյանի պատասխանը, որ ընթանում է քննություն, քննությունը կարող է ընթանալ տարիներ: Ես չեմ կարծում, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը կարող է տարիներ շարունակ չբացահայտված մնալ:
Սրանք խնդիրներ են, որոնք պիտի բարձրաձայնվեն, կապ չունի, թե որ ֆորմատում: Դա ցանկացած ընդդիմադիր պատգամավորի պարտքն է իր ընտրողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև»,-ասել է նա:
Անդրադառնալով նրան, որ արդարադատության նախարար Գալյանն իրենց առաջարկել է միանալ Սահմանադրության բարեփոխումների քննարկումներին, Մամիջանյանն ասել է, որ ՀՀԿ-ն կեղծ, հորինված, իսկ որոշ դեպքերում Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ պատասխանատվությունը Եվրոպան է կրելու. Թրամփ
Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագ...
Մենք կարող ենք պայմանավորվել. Պուտինը պաշտպանել է Թրամփի գաղափարը
Պուտինը պաշտպանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու գաղափարը, որն ավելի վաղ հնչեցրել...