Իսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը
Իսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել է նա։
Նեթանյահուն ընդգծել է, որ Գազայում գործողության հիմնական նպատակները մնում են անփոփոխ՝ այնտեղ պահվող յուրաքանչյուր պատանդի վերադարձ և ՀԱՄԱՍ-ի լիակատար պարտություն։
«Հաղթանակ, հաղթանակ և միայն հաղթանակ»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ դրան «կարելի է հասնել բանակցությունների միջոցով, բայց կարելի է հասնել նաև այլ ճանապարհներով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին
«ԴՕԿ» կուսակցության լրատվական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է Վարդան Ղուկասյանի առողջական վի...