«Հեզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաբազաների վրա հարձակման մասին
Այսօր առավոտից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները մոտ 20 ռազմական գործողություններ են իրականացրել իսրայելական բանակի դեմ, իսկ լիբանանյան դիմադրությունը հրթիռներով հարձակվել է Աշդոդի և Հայֆայի ռազմակայանների վրա:
«Իսլամական դիմադրության մարտիկները յոթ անգամ (24 ժամվա ընթացքում) թնդանոթային հրետանիով հարվածներ են հասցրել իսրայելական զինվորականների խմբերին Խիյամ գյուղի տարածքում և առաջին անգամ հրթիռներ են արձակել իսրայելական Հաթզոր ավիաբազայի ուղղությամբ, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից դեպի արևելք»,- ասվում է հայտարարություններից մեկում։
Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել մեկ դիվերսիոն և մի քանի իսրայելական տարհանման խմբեր՝ զրահամեքենաների հետ միասին։ Մամուլի ծառայությունը նշում է, որ իսրայելական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր զինծառայող:
Իսրայելական զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի տարածքում։ Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ է դարձել նաև Ակր քաղաքի Շարագա ռազմաբազան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական ինքնաթիռներն իրենց հերթին չորս անգամ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և արևելյան Լիբանանի մի քանի բնակավայրերին` Բեքաա հովտում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...