Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը. «Հրապարակ»
Հովիկ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, խոչընդոտելը: Խոսքն այն մասին է, որ Արգիշտի Քյարամյանի հայտարարությամբ` ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն Հովիկ Աղազարյանի որդու հարցով: Սակայն թե ովքեր` նա չի ասում: Աղազարյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին չի դիմել:
Աղազարյանը հրաժարվում է մանդատը վայր դնել, Նիկոլ Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական հետապնդման գործիքները:
«Հրապարակի» տեղեկություններով, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրև թե` նրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:
Ակնհայտ է, որ խախտվում է պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը, մանավանդ` գլխավոր դատախազը դեռ չի մտել Ազգային ժողով և չի ստացել խորհրդարանի համաձայնությունը` նման ռեպրեսիվ գործողություններ կիրառելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...