ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինական ԱԹՍ–ն հարված է հասցրել Բելգորոդի մարզի եկեղեցիներից մեկին
Ուկրաինական անօդաչուն Բելգորոդի Գրուզսկոյե գյուղում հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը։
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են ՌԴ մարզի մի քանի բնակավայրերի վրա։ Ռժևկա գյուղում անօդաչուն հարված է հասցրել ձեռնարկության տարածքին, երկու ավտոմեքենա է վնասվել, մեկն ամբողջությամբ այրվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով հարձակվել են Կիևի վրա. կան տուժածներ
Այս գիշեր Ռուսաստանն անօդաչուներով, թևավոր և բալիստիկ հրթիռներով հարձակվել է Կիևի վրա։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռ...
Ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել ևս մեկ բնակավայր. ՌԴ ՊՆ
Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ–ի Յասինովատովսկի շրջանի Սկուչնոյե բնակավայրը։ Տեղեկությու...
«Չափազանց կարևոր աշուն է սպասվում». Զելենսկին մանրամասնել է
«Չափազանց կարևոր աշուն է սպասվում». այսպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել կառավարությունում հրաժարակ...
Հայտնի է, թե Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվորական է կորցրել
Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 8 200 զինվորական և 76 տանկ, հա...