ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այցելել է ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից տեղափոխված գործարան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։ Նա իր ֆեյսբուքյան էջում այդ մասին տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել։
««Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։ 30 մլն դոլլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի:
Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի: Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:
Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ»,–գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նշանակում է՝ պետությու՞նը պետք է զբաղվի անասնապահությամբ․ ո՞վ անի՝ ԱԳՆ-՞ն». Փաշինյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անասնաբուծության խթանման ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվել է՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե պետությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք․ ոչ ոքի». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ որոշ հետխորհրդային երկրներ ձգտում են շահ ստանալ Ռուսաստանից՝ փոխար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը հայտարարել է, որ Բաքու այցից հետո կհանդիպի Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:Պուտինն ասել է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...