Դավիթ Տոնոյանի դատավարությունը ամենաշահարկվողներից է և պետք է բաց լինի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`
44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն ունի 44-օրյա պատերազմի հետ և ստացել է «հրթիռների գործ» անվանումը, սակայն ես ևս կողմ եմ, որ այդ գործով դատավարությունը բաց լինի:
Հասկանալի է, որ գործի որոշ կոմպոնենտներ գաղտնի բնույթ ունեն, սակայն փակ ռեժիմը պետք է լինի միայն գաղտնի էլեմենտների պարագայում, այլ ոչ թե ամբողջապես:
Այս դատավարությունը ամենաշահարկվողներից է և իշխանությունն ամեն ինչ արել է «աննախադեպի» տակ որպես բացահայտում ներկայացնել, սակայն հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետև փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել»:
Ավելին` ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել:
Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն է: Վերջինս 1.5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:
Ինքը ևս` Արզումանյանը, պահանջում է բաց դատավարություն, սակայն իշխանությունը հասկանալի պատճառներով մերժում է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել նոր հարձակման վերաբերյալ
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զա...
Ինչպես է արձագանքել Ռուսաստանը` Ադրբեջանի` ԲՐԻԿՍԻՆ միանալու որոշմանը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նա...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է. արդյունքը հայտնի է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար,...