Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Мир» և «Shetab» վճարային համակարգերի միավորումը
Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Мир» և «Shetab» վճարային համակարգերի միավորումը:
Իրանական համակարգը ՌԴ-ում կարող է գործարկվել օգոստոսի վերջին, հայտնել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը:
Պաշտոնյայի խոսքով, առաջին փուլում, որը կսկսվի օգոստոսի 22-ին, իրանական «Shetab» համակարգի բանկային քարտերը կարող են օգտագործվել Amber սմարթ քարտերի տեսքով Ռուսաստանի բոլոր բանկոմատներում և Իրանի քաղաքացիները կկարողանան ռուբլի կանխիկացնել՝ օգտագործելով իրենց քարտերը։ «Երկրորդ փուլը ենթադրում է Իրանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների քարտերով վճարումներ կատարելու հնարավորությունը»,- պարզաբանել է Ֆարզինը։
Նա նշել է, որ արդեն երրորդ փուլում իրանցիները կկարողանան ռուսական խանութներում ապրանքների համար վճարել «Shetab» քարտով սովորական բանկային տերմինալի միջոցով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 1-ին Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 9-ից սկսած, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կի...
Կասպից ծովն անհետացման եզրին է. ահազանգում է Տոկաևը
Կասպից ծովն անհետացման եզրին է: Հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը օկուպացված Շուշիում թյուրքական պետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է: Այս մասին տեղեկանում ենք նրա ՖԲ էջից: «Սահանազատման հետևանքով այստեղ նոր ճանապարհ կառո...
Դաղստանի եկեղեցիների ու սինագոգների վրա հարձակում իրականացնողների հայրը կրկին ձերբակալվել է
Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի նախկին ղեկավար Մագոմեդ Օմարովին գիշերը կրկին ձերբակալել են գյուղի իր տանը և տեղափոխել Մախա...