Արևմտյան զենքերն արդեն հարվածներ են հասցնում ՌԴ-ի քաղաքացիական օբյեկտներին. Լավրով
ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից Կիևին մատակարարվող զենքերն արդեն հարվածում են Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամերիկյան զենքն արդեն օգտագործվում է մարտական գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների դեմ»,- ասել է Լավրովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ ամերիկյան և արևմտյան այլ զինատեսակներ հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախներին, առաջին հերթին՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին», - ընդգծել է նախարարը։
Լավրովի խոսքով, արևմտյան երկրները «պատերազմ են մղում Ռուսաստանի Դաշնության դեմ», չնայած բոլոր հայտարարություններին, որ նրանք չեն խրախուսում կամ խորհուրդ չեն տալիս Կիևին մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում։ Նախարարը նաև «հնարքներ» է անվանել նման հուսադրող հայտարարությունները, «որոնք ամերիկացիները փորձում են ներկայացնել իրենց հասարակական կարծիքի կամ ՆԱՏՕ-ի անդամների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի վրա
Ուկրաինայի զինված ուժերը առնվազն 16 հրթիռ են արձակել Ղրիմի ուղղությամբ։ Դրանց մի մասը գործարկվել է Օդեսայի մարզից։ Ռուսա...
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը...
Ռուսական զինված ուժերը սովորել են խափանել Իլոն Մասկի Starlink-ը Ուկրաինայում
Ռուսական զինված ուժերը սովորել են խափանել Իլոն Մասկի Starlink-ը Ուկրաինայում՝ օգտագործելով էլեկտրոնային պատերազմի համակա...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելի վերաբերյալ վճիռ է կայացրել
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել գործողությունները Ռաֆահում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ...