Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»
Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ակտիվ նոր քաղաքական պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդության ակցիաներ են, մյուս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամենին՝ Փաշինյանը որդեգրել է ավելի պասիվ գործելաոճ:
Ինչպես մեզ իշխանականներն են պատմում, նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշված մարդկանց հետ է շփվել, բայց վերջին օրերին ավելի զգուշավոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Արդյոք կորոշի եւ անակնկալ հրաժարակա՞ն կտա, երբ ճնշումը մեծանա, թիմում չգիտեն, բայց եւ քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ: Բոլոր հարցումները, իհարկե, ցույց էին տալիս մինչ այս, որ Փաշինյանի կառավարությանն այլեւս չի վստահում հասարակության կեսից ավելին, բայց հիմա, նրանք համոզվում են դրանում եւ տեսնում, թե ինչպես է հանրության դժգոհ հատվածը կոնսոլիդացվում Բագրատ Սրբազանի շուրջ, եւ անգամ կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...