ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ
Միացյալ Նահանգները որոշակի տեսակի հարձակողական սպառազինություն չի մատակարարի Իսրայելին, եթե նա խոշոր ցամաքային գործողություն իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ նման գործողության դեպքում որոշակի հարձակողական զինատեսակներ չի մատակարարի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։
Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ Իսրայելի ներխուժումը Ռաֆահ, Վաշինգտոնի կարծիքով, սխալ է։
«Մենք դեռ կարծում ենք, որ սխալ է մեծ ռազմական գործողություն սկսելը Ռաֆահի սրտում, որը վտանգի տակ կդնի մեծ թվով խաղաղ բնակիչների կյանքը», – ասել է Սալիվանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է «Եվրոտեսիլ-2024»-ի հաղթողը
«Եվրոտեսիլ-2024»-ում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան: Երկրորդ տեղում է Խորվաթիան, երրորդում` Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. մանրամասներ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայ...
Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայ...