ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղներ՝ Աֆղանստանում․ զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Աֆղանստանի Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) հաղորդագրության մեջ, որը զետեղված է Х սոցիալական ցանցում:
ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Բաղլան նահանգում մոլեգնող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 300 մարդ, ավերվել է 1000 տուն:
Կազմակերպությունում նշել են, որ ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչների շրջանում օգնություն է բաժանվել:
Մինչդեռ Աֆղանստանի օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է Բադախշան, Թահար, Բաղլան, Փանջշեր, Լագման, Կունար, Նուրիստան եւ Նանգարհար նահանգներում հորդառատ անձրեւների մասին:
Հզոր ջրհեղեղներ են նկատվում երկրի տարբեր մասերում և հիմնականում Բաղլան, Գոր, Բադախշան և Հերաթ Նահանգներում: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա։
Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները հայտնել էին, որ ջրհեղեղից տուժած շրջաններում իրականացվում են շտապ օգնության աշխատանքներ:
Աֆղանստանում ավելորդ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղները տարեկան հազարավոր մարդկանց կյանքեր են խլում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցն՝ այս պահին․ ոստիկանական նոր ուժեր են ժամանում
Այս պահին շրջափակված Կիրանցում։ Նոր ոստիկանական ուժեր են ժամանում։ Տեսանյութը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բիրտ ուժ կիրառում կիրանցեցիների նկատմամբ
Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ։ Տեսանյութը՝ Տավուշը հանուն հայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է կիրանցիների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Կառավարությունում մեկնարկել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավելի վաղ կառավարություն են եկել Տավուշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տե...