
Երբ ՀՀ-ն կողնորոշվի, թե ինչ վեկտոր է վերցնում, դրանով էլ որոշվելու է Արցախի հարցը․ Բաբայան

Ես ընդհանրապես գտնում եմ, որ քաղաքական պայքար պետք է լինի, բայց չեմ ցանկանում, որ մեր քաղաքական դաշտը գնա երևույթների հետևից։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Այսօր 4 գյուղը, վաղը 4 անկլավ, հետո Սահմանադրություն, գերբը փոխել, միջազգային դատարանից հանենք, ճանապարհի հարցը լուծենք․ մենք պետք է ռազմավարական որոշում կայացնենք՝ ՀՀ-ն, իր քաղաքական դաշտը ո՞ր ուղղությամբ է տանում։ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա՝ Արևմուտքն է ուզում այդ լոգիստիկ ճանապարհները հանել Ռուսաստանի տակից և թուլացնել Իրանի ազդեցությունը։ Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք՝ Իրան-Հայաստան-Վրասան-Ռուսաստան, ո՞ր ճանապարհն ենք ընտրում։
Ես առաջարկել եմ կայացնել քաղաքական որոշում ու գնալ նոր ընտրությունների, պատգամավորերը պետք է ցած դնեն իրենց մանդատները, հասարակությանը ներկայացնեն իրենց տեսլականները։ Երբ ասում են Արևմուտք, ես ասում եմ՝ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ձևակերպել, նշանակում է՝ Թուրքիա, Կենտրոնական Ասիա ու այս տարածաշրջանը ամբողջովին ինտեգրել տնտեսական, քաղաքական, լոգիստսիկ առումներով, ու Հայաստանն ու Վրաստանն էլ այս ամենի մեջ իրենց դերը կխաղան։ Հիմա մենք չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրում՝ առաջինը, թե երկրորդը։ Մենք հատվածային սահմանազատում ենք անում, ես դրան չեմ մասնակցում և որևիցե մեկին չեմ էլ խանգարում»,- ասաց նա։
Բաբայանն ասաց, որ շատ է խոսվում «Մեղրիի անկլավ»–ի մասին, որը հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորված խոսույթ է ու նման բա չկա։
«Կա Մեղրիով հեշտացված կարգով տրանզիտ ճանապարհ ՀՀ սուվերեն տարածքով, որին դեմ է մեր հարևան Իրանը։ Մենք խոսում ենք սուվերեն պետությունից, բայց մեր հարևանը մեր տարածքը մատնանշում է, որ դա իր համար կարմիր գիծ է, ո՞նց է լինում, այսինքն մենք սուրվերեն ենք, բայց մեր տարածքը ուրիշի համար կարմիր գի՞ծ է։ Եթե մենք գնում ենք Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա ՝ արևմտյան ճանապարհով, պետք է հասկանանք ոնց ենք ճանապարհների հարցին տրանզիտ լուծում տալիս՝ Կալինինգրադի տարբերակով կամ այլ ու գնում խնդիրների լուծմանը»,- նշեց Բաբայանը։
Հարցին՝ նոր ընտրությունների գնալու դեպքում ինչպես պետք է ձևակերպվի Արցախի հարցը, Բաբայանն ասաց․ «Նորից եմ ասում, երբ ՀՀ-ն կողնորոշվի, թե ի՞նչ վեկտոր է վերցնում, դրանով էլ որոշվելու է Արցախի հարցը»։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով՝ սահմանազատման գործընթացը պետք է առաջ ընթանա՝ հիմք ընդունելով 1925-26 թթ-ի քարտեզները, որով ՀՀ-ն մտել է ԽՍՀՄ կամզի մեջ։
«Դա անում է 30,948 քա կմ, այսինքն ես ինչով եկել եմ ձեր տուն, դրանով էլ դուրս եմ գալիս, Բաքու քեզանից չենք հարցնում՝ համաձայն ես, թե չէ։ Դրա համար եմ ասում՝ քաղաքական որոշում կայացնենք ու հասկանանք ո՞ր դաշտում ենք խաղում, որտեղ ենք մեզ տեսնում, որտեղ է մեր ապագան։ Դրա համար ցած դրեք մանդատները, հասարակությանը ներկայացրեք ձեր ծրագրերը, հասարակությունը կորոշի, որը ընտրի՝ այնպես էլ կգնաք»,- ասաց Սամվել Բաբայանը։
Լրագրողի հարցին՝ միանո՞ւմ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Բաբայանն ասաց․ «Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։ Ժամանակին Սերժ Սարգսյանին էին ասում իրեն փոխարինող չկա, հիմա էլ Նիկոլին են սարքել անփոխարինելի, այս փողոցից ում էլ բռնես, վարչապետ է, ում էլ տանեն՝ իրենից վատ չի անելու։ Ինչ է ասում Փաշինյանը, թողնենք մի կողմ, նա վստահ է, որ նորից կընտրվի»։