Զելենսկին հայտնել է, թե երբ Ռուսաստանին խաղաղության հաատատման փաստաթուղթ կներկայացնի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովի արդյունքում, որին, իր գնահատականներով, կմասնակցեն շուրջ 80 երկրներ, փաստաթուղթ կպատրաստվի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրով։
«Ճիշտ ժամանակին», - նշել է Վլադիմիր Զելենսկին, փաստաթուղթը կտեղափոխվի Ռուսաստան։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան քննարկման կդնի մի փաստաթուղթ, որտեղ կան կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն համաժողովի բոլոր մասնակիցների կողմից։
«Կարծում եմ, որ ավելի քան 80 երկիր կմիանա գագաթնաժողովին։ Կարծում եմ՝ արդյունքներով դուրս կգանք։ Առնվազն երեք կետով. եթե ամբողջ աշխարհը համաձայնի, որ դա արդար է, ապա մենք կգտնենք ձևաչափ, թե ինչպես ստիպենք Ռուսաստանին համաձայնել դրան։ Ես համոզված եմ դրանում, որ կլինեն ուժեղ երկրներ, որոնք կարող են քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա։ Դա արդեն եղել է հացահատիկի նախաձեռնության դեպքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը ֆրանսիացի բլոգեր Ուգո Թրավերին տված հարցազրույցում։
Խաղաղ կոնֆերանսում բոլոր պայմանները համաձայնեցնելուց և այլ երկրներից որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության երաշխիքներ ստանալուց հետո Ուկրաինան վերջնական փաստաթուղթ կպատրաստի հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականով։
«Եվ մենք ճիշտ ժամանակ կգտնենք այն թշնամու կողմին փոխանցելու և նրա հետ քննարկելու համար»,- պարզաբանել է Վլադիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ բրիտանական ԶԼՄ–ներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն...