Հայտնի է՝ ով է փոխարինել գեներալ Սուրովիկինին
Օդատիեզերական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել այդ ուժերի շտաբի պետ գեներալ Վիկտոր Աֆզալովը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» պետական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինն այժմ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Օդատիեզերական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է այդ ուժերի շտաբի պետ գեներալ Վիկտոր Աֆզալովը»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրը։
Նա փոխարինել է գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ով հունիսից ի վեր, «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունից հետո, հանրությանը չի երևացել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս գեներալ Սուրովիկինն ազատվել է աշխստանքից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...