ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզի երկնքում 2 ԱԹՍ է ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոսկվայի մարզի երկնքում խոցված երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին: Առաջին դրոնը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 6:50-ի սահմաններում: Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության Telegram ալիքում:
Անօդաչուն «ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», կորցրել կառավարումը և ընկել Ռուզսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղի շրջանում, նշել են նախարարությունում: Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք ավերածություններ կան ընկած անօդաչու թռչող սարքի պատճառով:
Երկրորդ հարձակումը կանխվել է Մոսկվայի ժամանակով 8:16-ին:
«ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում», — հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանափակումներ էին մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար, այժմ օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինվորներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, այն պահը՝ ինչպես է Հայաստանի ՊՆ մարտիկների կողմից հակառակորդի կենդանի...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...