Բռնության տեսանյութն ուսումնասիրվելու է ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովում
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ արձագանքելով երեխայի բռնության տեսարաններով տեսանյութին, հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը, վերլուծել նման անթույլատրելի երևույթների առաջացման խորքային պատճառները:
Այս մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ պատրաստվում է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Հարկ է փաստել, որ նման երևույթը անընդունելի է իրավական պետությունում, ուր պետք է ճանաչվի կոնվենցիոն հայտնի դրույթը առ այն, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում»,-գրել է Բաքոյանը։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Մետրոպոլիտենի հին շարժակազմերը կփոխարինվեն նորերով
Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Երևանի մետրոպոլիտե...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...