Երևանում թալանել են հայտնի ընկերություններից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է խոշոր չափի գումար։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բնակարանային գողությունը Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 15-ին է։
«Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հայկ Ա․-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել։
Տեղում ահազանգողը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 14-ի 18։00-ից մինչև օգոստոսի 15-ի 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Կուրղինյան փողոցում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը»,-նշվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տվյալներով, Հայկ Ա․-ն Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, նա հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 2 միլիոն դրամ և կարևոր փաստաթղթեր։
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...