Հասարակություն
ՄԻԵԴ–ը Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է տվել Երևանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Փաստաթղթեր, լուսանկարներ, պահման պայմանների մասին տեղեկություն է ստացվել: Մինչև օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների և դիրքորոշում հայտնելու: Տեղեկություններն արդեն փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,– նշել է Սամվելյանը։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատություն քեզ, Սրբազան ջան. Գագիկ Ծառուկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյան, դո՛ւ ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը. Արմինե Օհանյան
1.0