Ավտովթարի 11 զոհերից մեկը` Հելեն Դադայանը, Արցախից էր, հարազատներն այնտեղ են` բլոկադայի մեջ

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել օգտատեր Վարդան Հարությունյանը։

 

«Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։

 

Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան...

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է ` գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հուսով եմ՝ գոնե Կարմիր խաչով կգտնվի տարբերակ՝ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տալ և հուղարկավորել։

 

Հուսով եմ՝ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար», - նշել է նա: 

Քաղաքականություն