ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցները նավթի արտահոսքի պատճառով հեղեղվել են նավթով․ ՌԴ Ուսուրիյսկի
ՌԴ Ուսուրիյսկի տարածքները՝ հեղեղված ուժեղ ջրհեղեղների հետևանքով, հայտնվել են նոր աղետի առաջ՝ նավթի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ այժմ քաղաքի բնակիչները ստիպված են քայլել ոչ միայն ջրի միջով, այլև նավթամթերքի մութ ջրափոսերի միջով, որոնք դժվարությամբ են մաքրվում մաշկից ու հագուստից։
Պրիմորիեի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մազութը ջրի մեջ հայտնվել է միկրոշրջաններից մեկում ամբարտակի ճեղքման պատճառով, որից հետո այն տարածվել է գրեթե ամբողջ քաղաքում։
Ուսուրիյսկի վարչակազմը հայտնել է, որ արտահոսքը վերացվել է, սակայն, տեղի բնակիչների խոսքերով, նավթի սև հետքերը դեռևս մնացել են։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները բնակչության տարհանման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը
Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...