ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիան են իրականացնում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց
Լոսանջելոսաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի ակցիան այսօր շարունակել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։ Արթուր Սահակյան օգտատերն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ։
Ինչպես երևում է տեսանյութում, բազմամարդ ակցիայի մասնակիցները նաև հայրենասիրական երգեր են երգել ու պարել` Արցախի դրոշն ուսերին գցած։
Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Շիֆը համաձայնել է հանդիպել բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ։
Հիշեցնենք` hուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը
Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...