Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ՝ Հայաստանում
Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝
Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.
Երևանում` +41.0 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արտաշատում՝ 40.4 °C,
Աշտարակում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.),
Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),
Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),
Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):
Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.
Երևանում՝ +40.7 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արմավիրում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.),
Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.),
Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):
Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սաստիկ շոգերը դեռ կշարունակվեն։
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...