Գյումրու ԲԿ-ի գլխավոր բժիշկը՝ բուժհաստատություն տեղափոխված 6 տուժածների մասին․ ԶԼՄ
Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածները Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել գիշերը մոտ 1։40–ի սահմաններում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։
Բժշկի խոսքով` իրենց ԲԿ են տեղափոխվել 6 տուժածներ, նաև մահացածներ։
«Բոլորը տարբեր տեսակի և բնույթի վնասվածքներով են, վիճակները գնահատվել են ծայրահեղ ծանր», – նշել է Խաչատրյանը։
Արմեն Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում հավելել է, որ հիվանդներից մի քանիսը թերևս հենց առաջիկա ժամերին այլ բուժկենտրոններ կտեղափոխվեն։ Ովքեր մասնագիտացված բուժօգնության կարիք ունեն, կտեղափոխվեն համապատասխան հիվանդանոցներ։ Ում վիճակն էլ կայունանա, կտեղափոխվի արդեն Երևան` ըստ բնակության վայրի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում ողբերգական վթարը տեղի է ունեցել Գյումրի–Երևան ճանապարհին։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...