Ձերբակալվել է Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է: IRNA գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ այդ մասին հայտնել է Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Քազեմ Մուսավին:
«Դամբարանի վրա կրակ բացած գլխավոր ահաբեկիչն անմիջապես ձերբակալվել է և տարվել հարցաքննության»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Շահ-Չերագում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Մուսավիի խոսքով՝ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սա Իրանի Շահ-Չերագ մզկիթում ահաբեկչության երկրորդ դեպքն է։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ահաբեկիչը կրակ էր բացել Շիրազ քաղաքի Շահ-Չերագի դամբարանի տարածքում, ինչի հետևանքով 13 մարդ մահացել էր, 26-ը՝ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...