Իրանի սառեցված ակտիվները Հարավային Կորեայում կրկին հասանելի են դարձել․ ԿԲ ղեկավար

Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվները կրկին հասանելի են դարձել։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը X-ի իր միկրոբլոգում: Տեղեկությունը հայտնել է  Forbes-ը։

 

Խոսքը մոտ 6 մլրդ դոլար գումարի մասին է, այդ միջոցները կփոխանցվեն Կատարում 6 իրանական բանկերի հաշիվներին ու կուղղվեն «ապրանքներ գնմանը, որոնք պատժամիջոցների տակ չեն»։

 

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր նաև Հարավային Կորեայում իրանական ակտիվների ազատման մասին՝ Թեհրանի կողմից հինգ ամերիկացիների ազատ արձակման դիմաց։ Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում վերացվելու է նաև այլ երկրներում Իրանի ակտիվների արգելքը:

 

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է Հարավային Կորեայում 6 միլիարդ դոլարով երկրի ակտիվների ապակողպման մասին

Քաղաքականություն

Պատահարներ