«GAZ» մակնիշի ավտոմեքենան մոտ 30 մ գլորվել ձորը․ վարորդին դուրս են բերել

 

Օգոստոսի 13-ին, ժամը 09:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

 

Վարորդին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Քաղաքականություն

Պատահարներ