
Վերելակների սպասարկումն իրականացնում են համատիրությունները․ Երևանի քաղաքապետարան

«Վերելակները՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն, Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքով պատկանում են բնակիչներին։ Այս դեպքի հետ կապված Երևանի քաղաքապետարանը որևէ գործառույթ կամ թերացում չէր կարող ունենալ, քանի որ վերելակների սպասարկումն իրականացնում են համատիրությունները՝ ըստ շենքերի»։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մասին հարցին։
Դժբախտ պատահարներից խուսափելու համար վերահսկողությունը պետք է իրականացվեր Ներքին գործերի նախարարության տեխանվտանգության ՊՕԱԿ-ի և տեսչական մարմնի կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 82-ամյա կինը ընկել է վերելակի խցիկի վրա. միայն մեկ օր անց են նրա դին հայտնաբերել։