Արմեն Աշոտյանի գործով դատական ​​նիստը հետաձգվեց. փաստաբան

Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի օգոստոսի 14-ին` երկուշաբթի օրը։

 

Քննիչը ներկայացրել է 9 սկավառակ ձայնագրություն, և դատավորը որոշել է ժամանակ տալ Աշոտյանին՝ դրանց ծանոթանալու համար, լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

 

«Մենք դատավորից պահանջեցինք թողնել առանց քննության, քանի որ իրեն չի հասցեագրված, ինչին մեր հարգարժան դատավորն ասաց, որ դա տեխնիկական վրիպակ է, նման իրավիճակ չկա, նման կարգավորում չկա, մենք այս հարցի վերաբերալ անպայման կդիմենք պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի: Դատավորը վարույթ է ընդունել մի միջնորդություն, որն իրեն չի հասցեագրված: 2-րդը՝ բացարկ ենք ներկայացրել դատավորին՝ հաշվի առնելով այն, որ դատավորի հայրը եւ եղբայրը Մարտի 1-ի հետ կապված ենթարկվել են քաղաքական հալածանքների, հիմա ստացվում է, որ դու ինքդ ես նախկին իշխանության ներկայացուցչին հալածանքի ենթարկում, ինչը ինքը չընդունեց, ասաց, որ Աշոտյանը չի եղել ոչ քննիչ, ոչ դատախազ, ոչ էլ դատավոր: Այսպիսի մի քաոսի առաջ ենք կանգնել»,-նշել է  փաստաբանը:

Քաղաքականություն

Պատահարներ