Սանավիացիայով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է
Օրեր առաջ սանավիացիայով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է։ Այս մասին հայնտել է բժշկական հաստատությունն իր ֆեյսբուքյան էջում։
«Երեխան գիտակից է, սկսել է շնչել ինքնուրույն։ Դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք»,- ասված է հայտարարության մեջ։
Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել էր ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել էր և վնասվածքներ ստացել։ Նախ տեղափոխվել էր Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Տղայի մոտ առկա էր գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում էր ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին: Նիգերի տապալված նախագահ Մուհամեդ Բազումը իր...
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր` օգոստոսի 13–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ Առաքելական եկ...
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր․ Սերժ Թանկյանը՝ ադրբեջանցիներին
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։...