
Փաշինյանի որոշմամբ՝ Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավար

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։