
Աթենքի Ակրոպոլիս մուտք գործել կթույլատրվի օրական միայն 20000 այցելուի

Հունաստանի իշխանությունները սահմանափակում են դնում Ակրոպոլիսի այցելուների թվի վրա։ Սեպտեմբերից Աթենքի թանգարանային համալիր կթույլատրվի օրական ոչ ավելի, քան 20 հազար մարդու մուտք գործել, գրում է Euronews-ը։
Սեպտեմբերից սկսած Աթենքի Ակրոպոլիսը՝ Հունաստանի ամենահայտնի հնագիտական վայրը, օրական թույլատրվելու է ընդամենը 20000 այցելուի: Կլինի նաև ժամում մարդկանց քանակի սահմանափակում։
Մինչ այս պահը համալիր այցելում էր օրական մինչև 23000 մարդ, այցելուների մեծ խմբերը ժամանում էին հիմնականում մինչև կեսօր:
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ասել է, որ վերահսկողության ներդրումն անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանի ոչնչացումը կանխելու համար։