ՀՀ-ում գրանցվել է վերջին 20 տարիների նույն ժամանակահատվածի մահերի ամենացածր ցուցանիշը

Այս տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարիների նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը՝ 12,472։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը․ 

«Դրան զուգահեռ գրանցվել է բնական հավելաճի ամենանաբարձր մակարդակը՝ սկսած 2015թ-ից, կազմելով 4,467 մարդ, համեմատության համար. 

2022-ին՝ 1,832 մարդ 

2021-ին՝ 846 

2020-ին՝ 1,476 

2019-ին՝ 2,297 

2018-ին՝ 3,043»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ