
Սերգիև Պոսադի գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վարկածը չի հաստատվել. նոր տվյալներ

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 52-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր 37 տուժածի մասին, որոնցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքներով, մյուսները ստացել են բեկորային վնասվածքներ։
Իշխանությունները հայտնում են նաև, որ վնասվել է մոտ 20 բազմաբնակարան շենք և չորս սոցիալական հաստատություն, այդ թվում՝ Սերգիև Պոսադ վարժարանը։
Ի դեպ, ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վարկածը չի հաստատվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մերձմոսկովյան Սերգիև Պոսադում գտնվող օպտիկա-մեխանիկական գործարանում ուժգին պայթյուն է որոտացել: Դեպքի վայրին հարակից շենքերն ավերվել են, մեքենաները` և մոխրի վերածվել: