Զինված հարձակում է եղել ռեփեր Գուֆի, նրա նախկին կնոջ ու երեխաների վրա

Ռուս ռեփեր Գուֆն ու նախկին կինը հաշտվելուց հետո երեխաների հետ մեկնել են Թայլանդ: Ռեփերի կինը նշել է, որ արձակուրդի ընթացքում ապրել է  իր կյանքի «ամենավատ սարսափը»: Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում: 

 

Այզան` ռեփերի նախկին կինը,  կապի է դուրս եկել ու պատմել մի սարսափելի դեպք տեղի ունեցել, որը տեղի է ունեցել նախորդ օրը։ 

 

Ընտանիքը մեքենայով շրջել է կղզում, մոլորվել և երբ շրջադարձ կատարելու համար  կանգ են առել, այդ  պահին նրանց վրա ատրճանակով զինված թայլանդացի է հարձակվել:

 

«Նա ատրճանակն ուղղում է դեպի ինձ, ես վազում եմ դեպի մեքենան և չեմ տեսնում, որ Սեմը (որդին) մյուս կողմում է:  Դա կատարյալ դժոխք էր: Նա բղավում էր։ Մենք ներողություն էին խնդրում, բայց չենք հասկանում, թե ինչու։ Տղամարդն անընդհատ զենքը թափահարում էր», - նկարագրել է Այզան:

 

Ի վերջո Գուֆիին հաջողվել է բանակցել թայլանդացու հետ` թիկունքում թաքցնելով կնոջն ու երեխաներին: Այնուամենայնիվ, տեղացին բղավոցներով ցույց է տվել ճանապարհը: 

 

 

 

Քաղաքականություն