Հասարակություն
Օգոստոսի 5-ից երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա-Թոթովենց-Նանսեն փողոցներում
Օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա - Թոթովենց – Նանսեն փողոցների խաչմերուկում` կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
[9883a22eba409d0d5cfb7046de3dfb13.jpg]
[1b1b32de5df54c6a0cce24387453ebf3.jpg]