Հասարակություն
Հայաստանը մոլորված արցախցու գործով ՄԻԵԴ դիմում է ներկայացրել
«Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում»,- այս մասին հաղորդում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սուտը վերջնականապես հերքվեց. մահացած տղամարդու լուսանկար են տարածում
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լույսը չբացված, ժամը 04։00-ին այս ցուցակով պետք է գնան 2 հաց ստանալու․ Արցախ
Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել. «Հետք»
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
5.0