Ֆրանսիան և Իտալիան իրենց քաղաքացիներին կտարհանեն Նիգերից
Ֆրանսիան կսկսի իր քաղաքացիների տարհանումը՝ հեղաշրջման ենթարկված Նիգերից: Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը։
«Մեր այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում սեփական միջոցներով հեռանալ Նիգերից, պատրաստում ենք տարհանել, եթե ցանկանում են լքել Նգերը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ տարհանումը կսկսվի այսօրվանից և խոսքը ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Եվրոպայի այլ երկրների քաղաքացիների մասին է։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ 2022 թվականին Նիգերում 1200-ից քիչ ֆրանսիացի է հաշվառվել:
Իտալիայի արտաքին գործերի նախարարն էլ այսօր հայտարարել է՝ կառավարությունը հատուկ չվերթ կկազմակերպի Նիգերից՝ իր քաղաքացիներին հայրենադարձելու համար:
«Իտալիայի կառավարությունը որոշել է Նիամիում գտնվող մեր համաքաղաքացիներին առաջարկել քաղաքը լքել դեպի Իտալիա հատուկ չվերթով», - թվիթերյան իր էջում է գրել այդ երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորներն ինտերնետի խափանումներ ունեն
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորները ինտերնետի խափանումներ ունեն: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել զանգերի կենտր...
Ավիաընկերությունը ԱԹՍ հարձակումների պատճառով դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա
«Թուրքմենստան» ավիաընկերությունը հայտարարել է՝ դեպի Մոսկվա թռիչքները դադարեցվել են։ Այս մասին գրում են թելեգրամյան ալիքն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Հայթաղում ժամկետնանց ձու են վաճառում
Եթե ՍԱՏՄ տեսուչները ժամանակ առ ժամանակ անակնկալ այցերով անհանգստացնեն նաև գյուղական խանութպաններին, թերևս հնարավոր կլինի...
Նոր մեսինջեր՝ հատուկ արցախցիների կայուն և անվտանգ հաղորդակցության համար
Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հա...