Թուրքական լիրան գրանցել է նոր հակառեկորդ

Թուրքական արժույթը, հաշվի առնելով հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, սկսեց արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ և երկուշաբթի օրը թարմացրեց իր պատմական նվազագույնը: Առևտրի տվյալների համաձայն՝ թուրքական լիրան 1 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառվում է շուրջ 26,31 փոխարժեքով։

 

Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 8,5%-ից բարձրացրել էր 15%-ի, խոստացել էր ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել և զսպել գնաճը։ Սակայն դրանից հետո թուրքական լիրան նկատելիորեն կորցրեց իր արժեքը և սկսեց առևտուր անել մեկ դոլարի դիմաց 26 լիրա մակարդակում։

 

Սևծովյան հացահատիկի գործարքն ավարտվել է հուլիսի 17-ին։ Ռուսաստանը, որը մի քանի անգամ երկարաձգել է ուկրաինական հացահատիկով նավերի միջանցքի մասին 2022 թվականի հուլիսին կնքված համաձայնագիրը, հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությանը վերաբերող գործարքի մասը՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման խոչընդոտների վերացումը, երբեք չի ավարտվել։ Մոսկվան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թեև պայմանագրերով նախատեսված էր սննդամթերք ուղարկել ամենաաղքատ երկրներ, սակայն Ուկրաինայից հացահատիկի հիմնական մասը բաժին է ընկել Արևմուտքի զարգացած երկրներ։

 

 Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ գործարքին, բայց միայն այն ժամանակ, երբ ավարտվի Մոսկվային վերաբերող հատվածը։

Քաղաքականություն