ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևաստոպոլում 9 անօդաչու է խոցվել
Ռուսական նավատորմը ՀՕՊ ուժերի հետ համատեղ այս գիշեր հետ է մղել Սևաստոպոլի վրա հակառակորդի անօդաչուներով հարձակումը։ Այս մասին հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ ծովի վրա խոցել է մեկ անօդաչու, ևս հինգը ճնշվել է ՌԷՊ ուժերի կողմից։
«Հարձակումը զանգվածային էր և երկարատև: Ո՛չ քաղաքում, ո՛չ ջրային տարածքում ոչ մի օբյեկտ չի տուժել։ Մեր զինվորականները վստահորեն եւ հանգիստ հետ են մղել թշնամու հարձակումը։ Հիմա քաղաքում ամեն ինչ հանգիստ է»,-ասել է նա։
Սևաստոպոլի ծոցում լաստանավերի և նավակների շարժը ժամանակավորապես դադարեցվել է։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել էր Սևաստոպոլում յոթ անօդաչուների և երկու մոտարանավի հարձակման Կիևի փորձը կանխելու մասին։
«Սև ծովի ջրատարածքի վրա ուկրաինական երկու անօդաչու է ոչնչացվել՝ ափամերձ գծից մեծ հեռավորության վրա։ Եվս հինգ անօդաչու ճնշվել է ՌԷՊ-ի միջոցով։ Կանխված ահաբեկչական հարձակման հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ խաղաղապահները տապալում Ադրբեջանի դրոշը
Համացանցում նոր տեսանյութ է տարածվում Հակարիի կամրջից, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները տապալում &n...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փ...
Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օ...