Սև ծովում ուկրաինական ական է դրեյֆում․ ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները հայտնել են, որ Սև ծովում ուկրաինական ական է դրեյֆում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սևծովյան նավատորմի հրամանատարությունը ծովագնացներին նախազգուշացրել է Սև ծովի հյուսիսարևմտյան մասի նավագնացության երթուղու վրա ականի վտանգի առկայության մասին»,- նշվում է ՌԴ ՊՆ-ում։
Նշվում է, որ ականը, որը բաց են թողել ուկրաինական ռազմածովային ուժերը 2022 թվականի սկզբին, վտանգ է ներկայացնում քաղաքացիական նավերի համար։
Լայնածավալ պատերազմի ժամանակ Սև ծովն ընկած ականները պետք է մաքրվեն երկար տարիների ընթացքում, հունիսին նախազգուշացրել էր Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։
«Ջրային տարածքը հսկայական է, Սև ծովը խորն է՝ ի տարբերություն Ազովի ծովի։ Այստեղ, տարիներ շարունակ, այս ամենը մեզ հետապնդելու է… Սա տարիների աշխատանք է»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...