ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու նախագծի փոփոխությունները
Ուրբաթ՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի աջակցել ազգային պաշտպանության բյուջեի (NDAA) նախագծի փոփոխմանը, որն արգելում է Ուկրաինա տեղափոխել կասետային ռումբեր։
Քվեարկության արդյունքներով ձայների մեծամասնությամբ փոփոխությունը մերժվել է (147 կողմ և 276 դեմ)։
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը մերժել էր նաև մի շարք օրենսդիրների կողմից առաջարկված NDAA նախագծի այլ ուղղումներ, որոնք միտված էին նվազեցնելուն և արգելափակելուն Ուկրաինային տրամադրվելիք հետագա ռազմական օգնությունը:
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբից հսյտնել էին, որ կասետային զինամթերքն արդեն փոխանցվել է Ուկրաինա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...