ԱՄՆ-ն մեծացնում է պաշտպանական բյուջեն․ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի 2024-ի բյուջեն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից, ընդունել է պաշտպանության բյուջեի մասին օրենքի նախագիծը, գրում է Kommersant.ru-ն։
Օրինագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի 5,2%-ով ավելացում՝ հասցնելով 886 մլրդ դոլարի։ Օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 219 անդամ, դեմ՝ 210։ Փորձագետների կարծիքով՝ ներկայացուցիչների կողմից դրանում մի շարք լրացումներ են մտցվել։
Հանրապետական կուսակցության աջ թևը կասկածի տակ է դնում օրինագծի կենսունակությունը. Ըստ ընդհանուր կարծիքի՝ այն կտապալվի Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում, և եթե միջկուսակցական փոխզիջում չգտնվի, դա կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի և ԱՄՆ կառավարության «փակմանը» արդեն այս աշնանը։
Օրինագծում կատարված փոփոխությունների թվում է նաև կին զինվորների՝ հղիության արհեստական ընդհատումների հասանելիության նոր սահմանափակումների ներառումը։ Օրինագիծը հստակորեն արգելում է զինվորական անձնակազմի անդամների կողմից դաշնային միջոցների օգտագործումը աբորտների վայր մեկնելու և վերադառնալու համար: Բացի այդ, օրինագիծը զգալիորեն սահմանափակում է տրանսգենդերների իրավունքները զինված ուժերում և սահմանափակում է ռասիզմի դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորումը։
Արդեն այս ամիս Սենատը պետք է քվեարկի օրինագծի իր տարբերակը, որից հետո սովորաբար բանակցություններ են սկսվում Կոնգրեսի վերին և ստորին պալատների միջև՝ վերջնական փոխզիջումային տարբերակն մշակելու համար: Ինչպես հիշեցնում է The New York Times-ը, վերջին 60 տարիների ընթացքում չի եղել դեպք, որ փոխզիջում չգտնվի, պաշտպանական բյուջեն չհաստատվի։ Հաշվի առնելով հակասությունների սրությունը և կողմերի՝ զիջումների գնալու ցանկության ակնհայտ բացակայությունը, այս տարին կարող է լինել առաջինը վերջին վեց տասնամյակում, երբ պալատները չեն կարողանում ընդունել բյուջեի մեկ տարբերակ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...