Ֆրանսիան առաջիկա տարիներին պաշտպանության վրա կծախսի ռեկորդային 413,3 մլրդ եվրո
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել 2024-2030 թվականների ռազմական պլանավորման օրինագծին, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Այս յոթ տարիների համար նախատեսված պաշտպանության ընդհանուր բյուջեն կկազմի ռեկորդային 413,3 մլրդ եվրո, այդ թվում՝ 13,3 մլրդ արտաբյուջետային ծախսերը, ինչը 40 տոկոսով ավել է նախորդ երկարաժամկետ ծրագրի համեմատ։
Նման աճը պայմանավորված է, մի կողմից, Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարմամբ և սեփական պաշարների համապատասխան համալրմամբ, մյուս կողմից՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնեցված պահանջով, որ պաշտպանության ոլորտում դաշնակից երկրները ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:
Հաշվի առնելով զինամթերքի պակասը, որն առաջացել է Ուկրաինային ռազմական օգնության ֆոնին, ծրագիրը նախատեսում է 16 միլիարդ եվրո զինամթերքի համար, իսկ 5 միլիարդ՝ «երկիր-օդ» հրթիռային համակարգերի համար։ Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ չնայած 268 միլիարդ եվրոյի զգալի ֆինանսավորմանը, զինված ուժերը կստանան ավելի քիչ զրահատեխնիկա, կործանիչներ և ռազմանավեր, քան նախատեսված էր նախորդ ռազմական ծրագրով։
Բյուջեն նախատեսված է մինչև 2030 թվականը 275000 լրիվ դրույքով զինվորական անձնակազմի և քաղաքացիական անձնակազմի համար (առանց պահեստայինների):
Բացի այդ, օրենքը նախատեսում է ներդրումներ բանակի արդիականացման համար՝ 10 միլիարդ եվրո՝ նորարարության, 6 միլիարդ՝ տիեզերքի, 5 միլիարդ՝ անօդաչու սարքերի, 4 միլիարդ՝ կիբերտեխնոլոգիաների և թվայնացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...