«Վագներ»-ը կներգրավվի Բելառուսի հատուկ ջոկատայինների մարտական պատրաստություններին
Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները միասին կաշխատեն մարտական պատրաստության ուղղությամբ։ Այս մասին, Belta-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Կարպենկովը։
«Այսօր բանակցություններ են ընթանում «Վագներ» ռազմականացված խմբավորման ներկայացուցիչների հետ, որոնք մեզ հետ պետք է զբաղվեն մարտական պատրաստվածությամբ, մեզ փոխանցեն իրենց մարտական փորձը։ Կշարունակեն այստեղ ժամանել «ՍՕԲՐԻ», «Ալմազ» խմբերը»,- ասել է Նիկոլայ Կարպենկովը։
«Մենք կյուրացնենք այն ամենը, ինչ օգտագործվում և կիրառվում է Ուկրաինայում, ինչպես նաև կկիրառենք»,- հավելել է նա։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ «Վագների» զինյալները «վախենալու ոչինչ չունեն», և որ նրանց մարտական փորձն օգտակար կլինի իրենց զինվորականների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...